Tsirani
Ծիրանի Ծիրանի

Ծիրանի այգի-ռեստորան

Ծիրանիի պատմությունը սկիզբ առավ, երբ Ծառուկ պապը բացեց իր ճաշարանը Առինջ գյուղի իր տան բակում: Փոքրիկ ճաշարանը միշտ լի էր հաճախորդներով, որոնց չմերժելու համար երբեմն նա անգամ իր տան ճաշասեղանն ու սպասքն էր տրամադրում իր հացը սիրողներին: Այնուհետև Ծառուկ պապը կառուցեց Առինջում այդ ժամանակի ամենամեծ ռեստորանը և անվանեց այն «Փոքրիկ Ստեփանոս»՝ ի պատիվ թոռնիկի: Ավելի ուշ Ծառուկի ընտանիքի գաղտնի բաղադրատոմսերը և լավագույն ավանդույթները վերածնվեցին այսօրվա Ծիրանի այգի-ռեստորանում, որը հիմնադրվել է իր որդու կողմից։

Խոհանոց

Տնական հիշեցնող խոհանոցը, թարմ և բնական բաղադրիչները՝ միսը, բանջարեղենը Ծիրանին դարձրել են զբոսաշրջիկների և տեղացիների սիրված վայրերից մեկը։ Բացի այդքան սիրված ավանդական հայկական ուտեստներից, ինչպիսիք են խորովածը, քաբաբը, խաշը և հարիսան, Ծիրանիի խոհանոցը հայտնի է իր ֆիրմային գառան մսով՝ պատրաստված պտուտակի վրա, փախլավայով, թոնրի գաթայով, տեղում թխվող թարմ լավաշով, խնոցու թանով և գյուղում պատրաստվող արիշտայով։

Միջոցառումներ

Ծիրանին այն եզակի վայրն է, որտեղ Ձեր կյանքի ամենակարևոր իրադարձությունները և տոնակատարությունները կդառնան անմոռանալի և կստիպեն Ձեզ հետ գալ ամեն անգամ, երբ իսկապես կարևոր առիթ կունենաք նշելու։

Միջոցառումներ

Վերեվ